30/09/2026
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում 📃
Ամիօ բանկի՝ 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը սեպտեմբերի 30-ից ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) և ընդգրկվել պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։
Ցուցակման պահից պարտատոմսերով թույլատրվում է իրականացնել հասցեական առևտուր, ինչպես նաև կնքել ռեպո գործարքներ։
Թողարկումը ներառում է 20,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։ Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը 9.75% է, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նշված հղմամբ՝ https://bit.ly/3VlvKVN 🔗
amiobank.am | 010 59 20 20
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից