Best Consulting Co LLC

Best Consulting Co LLC Best Consulting is an accounting company that accesses effective tax filings and advice.

We work closely with our clients to understand their specific needs and adjust our strategies accordingly.

📊 Բեսթ Քոնսալթինգ Քո հաշվապահական ընկերությունն իր ծառայություններն է առաջարկում արդեն նաև Գորիս քաղաքում:Մենք մատուցում...
07/01/2026

📊 Բեսթ Քոնսալթինգ Քո հաշվապահական ընկերությունն իր ծառայություններն է առաջարկում արդեն նաև Գորիս քաղաքում:

Մենք մատուցում ենք հաշվապահական ծառայություններ բոլոր ոլորտների բիզնեսների համար՝ անկախ կիրառվող հարկման համակարգից, գործունեության տեսակից և կազմակերպաիրավական ձևից (ԱՁ, ՍՊԸ, ՓԲԸ և այլ տեսակներ):

Մեր ծառայություններն ընդգրկում են՝

✅ Անվճար խորհրդատվություն
✅ Հաշվապահական ամբողջական սպասարկում
✅ Հաշվետվությունների կազմում և ներկայացում
✅ Խորհրդատվություն հարկային և հաշվապահական հարցերով
✅ Անհատական մոտեցում յուրաքանչյուր բիզնեսին

💡 Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար՝ վճարում միայն 1 անգամ՝ տարեկան հաշվետվությունների համար։

Ավելի պարզ և հասանելի:

📍 Գորիս
📩 Մանրամասների համար գրեք մեր էջին կամ զանգահարեք 077796559 հեռախոսահամարին

Ձեր բիզնեսի հաշվապահական հարցերը՝ վստահելի ձեռքերում

📢 Եկամուտների հայտարարագրման նպատակով ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացին Հաշվարկ (Հայտարարագիրը) հարկային մարմի...
27/01/2025

📢 Եկամուտների հայտարարագրման նպատակով ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացին Հաշվարկ (Հայտարարագիրը) հարկային մարմին է ներկայացնում ՝


2024 թվականի հաշվետու տարվա համար, եթե՝

▶️2024թ.ի ընթացքում համարվել է վարձու աշխատող.
▶️2024թ.ի ընթացքում ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում
հարկվող եկամուտ.
▶️2024թ.ի դեկտեմբերի 31ի դրությամբ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին»
ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ)
հանրային պաշտոն.
▶️2024թ.ի դեկտեմբերի 31ի դրությամբ հանդիսացել է 2023թ.ի արդյունքներով 1.0 մլրդ.
դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային
կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ).
▶️2024թ.ի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ
պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել է իրավաբանական անձի իրական շահառու.
▶️2024 թվականի ընթացքում ստացել է 20,0 մլն.դրամի չափով կամ ավելի փոխառություն.
▶️2023թ.ի համար հանդիսացել է Հաշվարկ (Հայտարարագիր) ներկայացնող:

Հարցերի դեպքում՝
+(374)94082118

27/01/2025

💬Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն գիտեք եկամուտների տարեկան հայտարարագրում կարող եք չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման:

Հնարավոր տարընկալումներից և սխալ մեկնաբանություններից խուսափելու համար, խնդրում ենք հետևել միայն ՊԵԿ պաշտոնական լրահոսին, քանի որ մեր հարթակներում հաճախ տրվող հարցերին պատասխանում են Կոմիտեի մասնագետները, հետևաբար այդ տեղեկատվությունը պաշտոնական է, ճշգրիտ և հավաստի։

Հարցուպատասխան ՄԱՍ 3-ում եկեք պարզենք, թե ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։

⁉️Հարց 𝟭
300 հազար դրամի շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում

300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։

⁉️Հարց 𝟮
300 հազար դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին

300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։

⁉️Հարց 𝟯
Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը

Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 հազար դրամ և ավելի գումարը, այսինք, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք է ներառել հայտարարագրում։

⁉️Հարց 𝟰
Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիր

Այն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետևաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։

⁉️Հարց 𝟱
Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը

Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

⁉️Հարց 𝟲
Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներին

Այո, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նաև արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն, եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

⁉️Հարց 𝟳
Արդյո՞ք պետք է ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ, եթե ՀՀ տարածքից կամ արտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմը

Ոչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում են 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։

⁉️Հարց 𝟴
Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը

Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։

⁉️Հարց 𝟵
Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը

300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։

⁉️Հարց 𝟭𝟬
300 հազար դրամը գերազանցող առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում

Եթե 2024 թվականի ընթացքում միանվագ կատարել եք 300 հազար դրամը գերազանցող առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և Ձեզ անկանխիկ եղանակով վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։

⁉️Հարց 𝟭𝟭
Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց տարվա ընթացքում որպես նվիրատվություն միանվագ 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ եք ստացել պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր

Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին կատարվել են 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։

⁉️Հարց 𝟭𝟮
Եթե մասնագիտական աշխատանք կատարելու դիմաց արտերկրից ստացել եք 300 հազար դրամը չգերազանցող գումար, արդյո՞ք այդ եկամուտը պետք է ներառել հայտարարագրում և հարկման ենթակա է, թե ոչ

300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում,այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։

⁉️Հարց 𝟭𝟯
Արդյո՞ք հայտարարագրվում են բաժնեմասի (բաժնետոմս) օտարումից ստացված եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը։ Այս եկամուտները համարվու՞մ են հարկվող, արդյո՞ք դրա համար սահմանված է ժամկետ

Բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները հայտարարագրում լրացնելու առումով շեմ սահմանված չէ։ Ընդ որում, բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, բացառությամբ հետևյալ դեպքի՝ եթե ֆիզիկական անձը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք է բերել բաժնեմաս (բաժնետոմս), որը օտարում է ձեռք բերելու օրը ներառող տարվա կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում, ապա ֆիզիկական անձի համար բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից առաջանում է 10% եկամտային հարկ վճարելու պարտավորություն։

⁉️Հարց 𝟭𝟰
Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, որը նույն տարում վերադարձրել է. նրանցից ո՞վ է այդ գումարը ներառում հայտարարագրում

300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։

💡Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:

#հայտարարագրում2025

27/01/2025
⚖️Օրենքի նոր նախագիծ ՏՏ ոլորտի կազմակերպությունների համարՕգնության նոր փաթեթը նախատեսված է 7 տարվա համար՝ այն ուժի մեջ կ...
24/10/2024

⚖️Օրենքի նոր նախագիծ ՏՏ ոլորտի կազմակերպությունների համար

Օգնության նոր փաթեթը նախատեսված է 7 տարվա համար՝ այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից և կգործի մինչև 2032 թվականի հունվարի 1-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։

▫️ՏՏ ոլորտի ընկերությունների շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից կնվազի 2%։

▫️Աջակցության երկրորդ ուղղությունը նոր աշխատակիցներին ոլորտ ներգրավելն է։ Մինչև 30 աշխատող ունեցող ընկերությունների համար եկամտային հարկի վերադարձի գումարը կկազմի 100% (այսինքն դրույքաչափը կկազմի 0%՝ 20%-ի փոխարեն)։ Պետությունը այդ միջոցները վերաներդնելու է հենց ընկերության մեջ, ինչը հնարավորություն կտա բուհերի հետ համագործակցությամբ ստեղծել նոր աշխատատեղեր։ 30 և ավելի աշխատող ունեցող ընկերությունների համար եկամտային հարկի վերադարձը կկազմի 50% (այսինքն՝ 10% դրույքաչափ 20%-ի փոխարեն):

▫️Մյուս ուղղությունը վերաբերում է աշխատանքային միգրանտներին: Այն ընկերությունների համար, որոնք ներգրաված կլինեն ՏՏ ոլորտում, վերադարձվող եկամտային հարկի չափը նույնպես կկազմի 50%: Այս միջոցառումն ուղղված է միջազգային շուկաներից որակյալ կադրերի ներգրավմանը։

▫️Ստարտափերին առաջարկվում է փոխհատուցել վերապատրաստման ուղարկված աշխատակիցների եկամտային հարկի 50%-ը, իսկ ավելի խոշոր ընկերություններին` 25%-ը: Բացի այդ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները, որոնք աշխատակիցներին կուղարկեն արտասահման վերապատրաստման, կառավարության կողմից կփոխհատուցվի ուղևորության հետ կապված ծախսերի 70%-ը ( ոչ ավել $5000):

▫️Այն ընկերությունների համար, որոնք կզբաղվեն ՏՏ ոլորտի գիտահետազոտական ​​աշխատանքներով, եկամտային հարկի դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 10%:

Շնորհավոր մեր կազմակերպության 5-ամյակը։ Արդեն հինգ տարի է, ինչ միասին իրականացնում ենք կարևոր ծրագրեր, աճում և զարգանում...
12/10/2024

Շնորհավոր մեր կազմակերպության 5-ամյակը։ Արդեն հինգ տարի է, ինչ միասին իրականացնում ենք կարևոր ծրագրեր, աճում և զարգանում: Այս տարիների ընթացքում մեր թիմը դարձել է մեծ և անբաժանելի ընտանիք, իսկ մեր նվաճումներն անհնարին կլինեին առանց ձեր վստահության ու աջակցության։

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ են այս ճանապարհին։ Մեր թիմի, գործընկերների և աջակիցների ներդրումն այս տարիների ընթացքում մեր հաջողության առանցքն է։ Նշենք հինգերորդ տարեդարձը՝ նորանոր նպատակներով ու ձեռքբերումներով։

#5Տարի #Համագործակցություն #Աճ #Հաջողություն

✅ Предоставляем следующие услуги в Армении———✅ Бесплатная консультация❗️———✅ По всем вопросам пишите в ЛС
13/10/2022

✅ Предоставляем следующие услуги в Армении
———
✅ Бесплатная консультация❗️
———
✅ По всем вопросам пишите в ЛС

📣Շտապեք միանալ մեր թիմին,Մաղթում ենք Ձեզ հաջողություն🧡      #Հաշվապահ   #Գործկա
26/06/2022

📣Շտապեք միանալ մեր թիմին,
Մաղթում ենք Ձեզ հաջողություն🧡
#Հաշվապահ #Գործկա

Աշխատանքի նկարագրություն՝ «ԲԵՍԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ՔՈ» ՍՊ Ընկերությունը «Հաշվապահ»-ի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից, ով պետք է իրականացնի հետևյալ գոր...

11/03/2022

НАША КОМПАНИЯ В АРМЕНИИ предоставляет следующие услуги:

✅Регистрация компании (Оформление физ. и юр лиц.: ИП, ООО, ЗАО, АО и др.)
✅Открытие банковского счета (Помогаем открыть счет в лучших банках Армении согласно требованиям Вашей компании)
✅Бухгалтерские услуги (Помогаем оптимизировать налоги и платежи компаний)

Все вышеперечисленные пункты касаются как резидентов так и нерезидентов РА.
:

🗂Մենք առաջարկում ենք հետևյան ֆինանսական ծառայությունները՝✅Ֆինանսական ռիսկերի գնահատում✅Ֆինանսական կառավարման խորհրդատվու...
25/02/2022

🗂Մենք առաջարկում ենք հետևյան ֆինանսական ծառայությունները՝

✅Ֆինանսական ռիսկերի գնահատում
✅Ֆինանսական կառավարման խորհրդատվություն
✅Ֆինանսական հաշվետվությունների կազմում և վերլուծություն
✅Համալիր ուսումնասիրություն
✅Բարդ գործարքների վերաբերյալ խորհրդատվություն

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:30
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 09:00 - 18:30
Thursday 09:00 - 18:30
Friday 09:00 - 18:30
Saturday 09:00 - 18:30
Sunday 09:00 - 18:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Best Consulting Co LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share