07/01/2025
Եթե արդեն գրանցվել եք որպես Անհատ Ձեռնարկատեր (ԱՁ) և ցանկանում եք աշխատել շրջանառության հարկով, նախ պետք է համոզվել, որ ձեր պլանավորած գործունեության տեսակը թույլատրելի է շրջանառության հարկով աշխատելու համար:
Անհատ ձեռնարկատերը կարող են համարվել շրջառության հարկ վճարող, եթե.
նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը` բացառությամբ հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի,
չեն գործում որպես
բանկեր,
վարկային կազմակերպություններ,
ապահովագրական ընկերություններ,
ապահովագրական գործակալներ,
ապահովագրական բրոկերներ,
ներդրումային ընկերություններ,
արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ,
գրավատներ, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողներ,
ներդրումային ֆոնդեր,
ֆոնդերի կառավարիչներ,
վճարահաշվարկային կազմակերպություններ,
խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողներ,
վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողներ,
նոտարներ,
աուդիտորական կազմակերպություններ,
փաստաբանական ծառայություն մատուցողներ,
3․ չեն կատարել հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ խախտում,
4․ չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ,
6․ կազմակերպության կանոնադրական կապիտալի 20% և ավելի բաժնեմասը չի պատկանում այլ ընկերությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը,
7․ կազմակերպության կանոնադրական կապիտալի 20% և ավելի բաժնեմասը չի պատկանում ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ընկերության կանոնադրական կապիտալի 20% և ավելի բաժնեմասը:
Շրջանառության հարկման դաշտ կարող է ընտրել ինչպես նոր գրանցված ԱՁ-ն, այնպես էլ նախկինում միկրոձեռնարկատիրության կամ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում աշխատած ԱՁ-ն՝ համապատասխան պայմաններին բավարարելու դեպքում։
Եվ այսպես, շրջհարկով աշխատելու համար անհրաժեշտ է․
ՊԵԿ էլեկտրոնային համակարգի միջոցով լրացնել և հանձնել Ձեր «Անձնական էջ» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնի «201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ» հայտարարությունը: Վերջինս հարկավոր է անել գրանցումից հետո 20 օրվա ընթացքում։ Եթե գրանցումից անցել է ավելին քան 20 օր, ապա տվյալ տարվա համար շրջանառության հարկի համակարգում հայտնվել հնարավոր չի լինի: Հայտարարությունը պետք է կրկնել նաև ամեն տարի՝ հունվարի 1-ից փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ անկախ նախկինում այդ համակարգում հաշվառված լինելու փաստից։
Երեք ամիսը մեկ կատարել շրջանառության հարկի հաշվարկ, որը նույնպես կատարվում է ՊԵԿ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ «Հաշվետվություններ» ենթաբաժնի «200. Շրջանառության հարկի հաշվարկ» կետը։ Սա պետք է կատարել մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի հաջորդող ամսվա 20-ը։ Օրինակ՝ հունվար-մարտ եռամսյակի հաշվարկը պետք է ներկայացնել մինչև ապրիլի 20-ը, ապրիլ-հունիսի համար՝ մինչև հուլիսի 20-ը և այլն։
Վարձու աշխատող ունենալու դեպքում ամեն ամիս կատարել եկամտահարկի հաշվարկ («189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական»)։ Վերջնաժամկետը հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ն է։
Ինչպես նաև՝ անհրաժեշտ է կատարել հետևյալ վճարումները.
Երեք ամիսը մեկ վճարել շրջանառության հարկ (2025 հունվարի 1-ից գործող դրույքաչափերը՝ ստորև ⬇️⬇️⬇️)։ Այստեղ ևս վերջնաժամկետը հաշվետու եռամսյակի հաջորդող ամսվա 20-ն է։ Վճարումը պետք է կատարել 900008000490 հաշվեհամարին։
Տարին մեկ, մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ԱՁ-ի համար վճարել եկամտահարկ և սոցիալական վճար՝ յուրաքանչյուրն ամսական 5000 դրամ հաշվարկով։ Վարձու աշխատողներ ունենալու դեպքում նրանց եկամտահարկն ու սոցիալական վճարները պետք է վճարել ամեն ամիս՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Վճարումները պետք է կատարել 900008000490 հաշվեհամարին։
Տարին մեկ անգամ կատարել դրոշմանիշային վճար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը): Դրոշմանիշային վճարների տարեկան դրույքաչափերը հետևյալն են․
Մինչև 2 400 000 դրամ շրջանառության դեպքում՝ 18 000 դրամ։
2 400 001-ից 6 000 000 դրամ շրջանառության դեպքում` 24 000 դրամ
6 000 001-ից 12 000 000 դրամ շրջանառության դեպքում` 48 000 դրամ:
12 000 001 դրամ և ավելի շրջանառության դեպքում` 120 000 դրամ:
Պարտադիր դրոշմանիշային վճարները պետք է փոխանցվեն Ֆինանսների նախարարության կողմից Կենտրոնական Գանձապետարանում բացված 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարին: «Ստացող» դաշտում պետք է նշել Պետական Եկամուտների Կոմիտե, իսկ «նպատակ» դաշտում՝ Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ:
Կարևոր. այն անհատ ձեռնարկատերերը, որոնք հաշվետու տարվա ընթացքում եկամուտներ չեն ստացել, չեն վճարում դրոշմանիշային վճար (հոդված 11-ի 2.2 կետ):
Շրջանառության հարկի դրույքաչափերը
2024 թվականին կատարվեցին հարկային օրենքսգրքի փոփոխություններ, որոնց համաձայն 2025 թվականի հունվարի 1-ից գործում են շրջհարկի հետևյալ դրույքաչափերը։
Հիմնական փոփոխությունները հետևյալն են՝
Ոլորտների մեծամասնությունը նախկին 5%-ի փոխարեն հայտնվում է 10% դրույքաչափի ներքո։
ՏՏ ոլորտի մի շարք գործունեության տեսակների համար (հոդվածի թարմացման պահին այդ ցուցակը դեռևս հրապարակված չէ) մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը կգործի արտոնյալ դրույքաչափ՝ 1%։
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն ծավալելու դեպքում օրենքը նախատեսում է վճարվող շրջանառության հարկից նվազեցումներ, որոնց մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ օրենքի հոդված 258-ում։
Ծանոթություն. սույն ուղեցույցը կրում է ընդհանրական և ճանաչողական բնույթ, և որոշ մասնավոր դեպքեր ներառված չեն։ Սխալներից խուսափելու համար խորհրդակցեք պրոֆեսիոնալ հաշվապահի հետ։