Fin-Ex Finance and Accounting

Fin-Ex Finance and Accounting Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Fin-Ex Finance and Accounting, Financial service, Satay-Nova 3/8, Alaverdi.

🔶 Խորհրդատվություն
🔶 Բիզնեսի վերլուծություն
🔶Ֆինանսական վիճակի վերլուծություն
🔶 Հաշվապահական հաշվառում
🔶 Ֆինանսական հաշվառում
🔶 Հարկային հաշվառում
🔶 Կադրային գործ
🔶 Տենդերներին մասնակցության աջակցում
🔶 Մասնագիտական խորացված դասընթացներ

📎 Ակցիզային հարկը անուղղակի հարկ է, որն առաջանում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ ՀՀ տարածքում այդ ապրանքն...
02/04/2026

📎 Ակցիզային հարկը անուղղակի հարկ է, որն առաջանում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ ՀՀ տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման դեպքում։

Ակցիզային հարկ վճարվում է հետևյալ ապրանքների համար👇

🔸 էթիլային սպիրտ, սպիրտային խմիչքներ, գարեջուր, գինի
🔸 ծխախոտի արտադրանք՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ, սիգարներ, սիգարելաներ
🔸 քսայուղ, բենզին, դիզելային վառելիք, հում նավթ, նավթամթերք, նավթային գազեր, գազանման այլ ածխաջրածիններ, սեղմված բնական գազ։

📍 Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքները համարվում են ակցիզային հարկման ենթակա, երբ ներմուծվող ապրանքների չափաքանակները գերազանցում են ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները։

📞 +37491455514
📌 Ալավերդի, Սայաթ-Նովա 3/8

❓Ինչ՞ է պետք հաջողակ բիզնես կառուցելու համար։📎 Սկսենք որոշակի քայլերից.🔸 Սպառողների շրջանակի որոշում.Շուկայի ուսումնասիր...
31/03/2026

❓Ինչ՞ է պետք հաջողակ բիզնես կառուցելու համար։

📎 Սկսենք որոշակի քայլերից.

🔸 Սպառողների շրջանակի որոշում.
Շուկայի ուսումնասիրությունը և սպառողների շրջանակի վերլուծումը հնարավորություն կտա գնահատել ռիսկերն ու հնարավորությունները։

🔸 Կազմակերպաիրավական ձևի որոշում.
ԱՁ կամ ՍՊԸ ձևակերպելուց առաջ պետք է հասկանալ յուրաքանչյուրի առանձնահատկությունները և ընտրել բիզնես գործունեության համար ամենահարմար տարբերակը։

🔸 Ծախսային բոլոր ուղղությունների ուսումնասիրություն.
Ժամանակին և ճշգրիտ վերլուծությունները թույլ կտան խուսափել սխալ որոշումներից և ավելորդ ծախսերից։

🔸 Խորհրդատվություն և ֆինանսական ցուցանիշների վերլուծություն:

Չմոռանաք ձեր բիզնես պլանը քննարկել մասնագետի հետ, հետևել ֆինանսական ցուցանիշների փոփոխություններին, կատարել կանխատեսումներ և պլանավորում։

✅ Այս բոլոր կետերի վերաբերյալ խորհրդատվությունը ՖԻՆ ԷՔՍ ֆինանսական խորհրդատվական կենտրոնում ԱՆՎՃԱՐ է։

📞 +37491455514
📍Ալավերդի, Սայաթ-Նովա 3/8

❗️Ո՞ր դեպքերում կարող եք ստանալ հարկայինից ծանուցումներ.🔸 Հարկային հաշվետվությունների մեջ ներկայացված սխալներ🔸 Չվճարված ...
28/03/2026

❗️Ո՞ր դեպքերում կարող եք ստանալ հարկայինից ծանուցումներ.

🔸 Հարկային հաշվետվությունների մեջ ներկայացված սխալներ
🔸 Չվճարված հարկային պարտավորություններ
🔸 Հարկային մարմինների կողմից կատարվող ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված ռիսկային դեպքեր, որոնցից են.

📎 Կասկածելի, քիչ գրանցված աշխատողների թիվ
📎 Հասույթի՝ մյուս ժամանակահատվածների համեմատ տատանումներ
📎 Տպված ՀԴՄ կտրոնների քիչ քանակ և այլ դեպքեր

Հարցերի դեպքում զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 📞+37491455514

✅ Խորհրդատվությունն ԱՆՎՃԱՐ է

✅ Ինչպես գիտենք ծախսերի՝ համապատասխան փաստաթղթերով փաստաթղթավորված լինելուդեպքում հնարավոր է դրանք նվազեցնել շրջանառությ...
24/03/2026

✅ Ինչպես գիտենք ծախսերի՝ համապատասխան փաստաթղթերով փաստաթղթավորված լինելու
դեպքում հնարավոր է դրանք նվազեցնել շրջանառության հարկից։

📎 Իսկ որո՞նք են համապատասխան փաստաթղթերը։

Դրանք են․ ⬇️

🔸 Հարկային հաշիվ
🔸 Ճշգրտող հարկային հաշիվ
🔸 Հաշիվ վավերագիր
🔸 Ճշգրտող հաշիվ վավերագիր
🔸 Լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ
🔸 Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոն)

🔸 Ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված հետևյալ ծախսերը․

✓ աշխատավարձ հաշվարկելը
✓ պետական և տեղական հարկեր, տուրքեր, վճարներ կամ Օրենսգրքով չսահմանված այլ վճարներ վճարելը
✓ վճարահաշվարկային համակարգի կամ վարկային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները
✓ ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի
շրջանակներում ընդունվող աշխատանքները և (կամ) ստացվող ծառայությունները
✓ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի արժեքը
✓ ֆիզիկական անձանցից ձեռք բերվող կամ վարձակալությամբ օգտագործվող գույքի համապատասխան արժեքը
✓ ոչ ռեզիդենտ կազմակերպությունից կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից ձեռք բերվող ապրանքների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների արժեքը

Առավել մանրամասների համար գրի՛ր էջին կամ զանգահարի՛ր 📞+37491455514 հեռախոսահամարով։

👤Յուրաքանչյուր կազմակերպության գլխավոր ռեսուրսը աշխատակիցներն են։ Առողջ միջավայր ստեղծելու համար առաջնային է աշխատակիցնե...
17/03/2026

👤Յուրաքանչյուր կազմակերպության գլխավոր ռեսուրսը աշխատակիցներն են։
Առողջ միջավայր ստեղծելու համար առաջնային է աշխատակիցների հետ պատշաճ հարաբերություններ սահմանելը։

Ուստի, մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները.

➡️Աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, պայմանագրերի, համաձայնագրերի կազմում` համաձայն գործող օրենսդրության, աշխատաժամանակի, արձակուրդայինների ու անաշխատունակության նպաստների հաշվառում:

➡️Աշխատավարձի հաշվարկ, վճարումների կազմում և այլն:

➡️Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի, հերթափոխային գրաֆիկների, արձակուրդային գրաֆիկների կազմում և վարում, ներքին կանոնակարգի կազմում:

➡️Ինչու՞ է կարևոր ֆինանսական հաշվետվությունների կազմումը։✅Նախ և առաջ, յուրաքանչյուր կազմակերպության ղեկավարի անհրաժեշտ է...
14/03/2026

➡️Ինչու՞ է կարևոր ֆինանսական հաշվետվությունների կազմումը։

✅Նախ և առաջ, յուրաքանչյուր կազմակերպության ղեկավարի անհրաժեշտ է ամփոփ տեղեկատվություն կազմակերպության տնտեսական վիճակի մասին։

📎Կախված հաշվետվության ձևից, հնարավոր է վերլուծել և օպտիմալացնել կազմակերպության ֆինանսատնտեսական վիճակը կարգավորող ցանկացած ցուցանիշ։

Ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը և ֆինանսական հաշվետվությունների մանրակրկիտ կազմումը օգնում է👇

🕰️Ժամանակին ձեռնարկել քայլեր ֆինանսական ճգնաժամերը կանխելու համար։
📝Կազմել ֆինանսական ցուցանիշների օպտիմալացման ծրագրեր։
📣Կայացնել տեղին և նպատակային որոշումներ։

✅Վստահի՛ր բիզնեսդ մեզ։

📞+37491455514

📎Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հանդիսանում է հարկային մարմնում կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նույնականա...
10/03/2026

📎Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) հանդիսանում է հարկային մարմնում կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նույնականացման կոդը։

📎Հայաստանի Հանրապետությունում գործում է հարկ վճարողների հարկային հաշվառման միասնական համակարգ։

Բոլոր կազմակերպությունները, անկախ իրենց կազմակերպաիրավական ձևից, ունեն հաշվառման համար։ Այն անհրաժեշտ է հարկեր վճարելու, բանկային գործարքներ կատարելու, ինչպես նաև շատ այլ գործառույթներ իրականացնելու համար։

📌Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված է ութանիշ թվից և ենթակա չէ փոփոխման:

Եկե՛ք վերհիշենք👇ԻԱ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությո...
07/03/2026

Եկե՛ք վերհիշենք👇

ԻԱ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

ԻԱ կարող է լինել մի քանի տեսակի` ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԼՊԸ, ՎՎՀԸ:

ԻԱ գրանցման համար իրավունք ունեն դիմել հիմնադիրները, գործադիր մարմնի ղեկավարը, լիազորված անձը:

Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում`

🟢դիմում (լրացվում է տեղում)
🟢իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը
🟢իրավաբանական անձի կանոնադրությունը
🟢պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (պետական տուրքի դրույքաչափը կախված է կազմակերպաիրավական տեսակից)
🟢իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին, և համապատասխան տեղեկանքի համարը
🟢էլեկտրոնային փոստի հասցեն

❗ԻԱ և ԱՁ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև օնլայն` https://www.e-register.am/am/ (Ուղեցույց բաժնում ներկայացված են անհրաժեշտ փաստաթղթերը):

Օնլայն պետական գրանցման դեպքում անհրաժեշտ է ունենալ`

✔նույնականացման (ID) քարտ (կարող են ստանալ միայն ՀՀ քաղաքացիները)
✔նույնականացման քարտն ընթերցող սարք (ID card reader)
էլեկտրոնային ստորագրություն, որն ակտիվացնում եք https://www.ekeng.am/hy/sub/digital_signature-ում:

❗Օնլայն պետական գրանցում կարելի է իրականացնել նաև լիազորված անձի միջոցով:

📌«Անհատ ձեռներեցության մասին» օրենքի համաձայն, անհատ ձեռներեց կարող են լինել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացի...
05/03/2026

📌«Անհատ ձեռներեցության մասին» օրենքի համաձայն, անհատ ձեռներեց կարող են լինել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիներն ու օտարերկրացիները, ինչպես նաև առանց քաղաքացիության անձինք, որոնք օրենքով իրավունք ունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

✅ԱՁ-ի պետական հաշվառման համար անհրաժեշտ է պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ կամ նույնականացման (ID) քարտ: Դուք տեղում լրացնում եք ԱՁ-ի գրանցման դիմում և վճարում պետական տուրք` 3,000 ՀՀ դրամ, լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում): Նշված փաստաթղթերի ներկայացումից հետո ԱՁ-ն հաշվառվում է և ստանում է ՀՎՀՀ:

👇Առավել մանրամասն ուսումնասիրելու համար անցեք անհատ ձեռներեցի մասին օրենքի հղումով.
https://www.arlis.am/documentview.aspx?docid=160

✅ Բիզնես, գործարարություն💲 Բիզնես ունենալու գաղափարը գերում է շատերին, սակայն հաջողակ բիզնես վարելն ուղեկցվում է մի շարք...
27/02/2026

✅ Բիզնես, գործարարություն

💲 Բիզնես ունենալու գաղափարը գերում է շատերին, սակայն հաջողակ բիզնես վարելն ուղեկցվում է մի շարք գործոններով։

💬 Նախ և առաջ պետք է ունենալ ՀՍՏԱԿ բիզնես գաղափար, ունենալ «ու՞մ համար» հարցի պատասխանը, ուսումնասիրել շուկան, կազմել ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ։

🖇️ Բիզնես սկսելու կարևոր մաս է թղթաբանությունը։ Եթե դուք Հայաստանում եք, ապա նախ և առաջ պետք է ընտրեք ձեր բիզնեսի կազմակերպաիրավական ձևը:

📍 Այստեղ տարբերակում ենք կազմակերպաիրավական 2 ձև՝ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/ կամ իրավաբանական անձ /ՓԲԸ, ՍՊԸ, ԲԲԸ, ԼՊԸ, ՎՎՀԸ/

❗️ԱՁ-ն իրավաբանական անձ չի համարվում. ֆիզիկական անձը հաշվառվում է և ձեռք է բերում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք:

❗️ԻԱ է համարվում այն կազմակերպությունը, որը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

Շարունակելի...

#բիզնես

Address

Satay-Nova 3/8
Alaverdi

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Fin-Ex Finance and Accounting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share